Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

Հայաստանում արևային եղանակը կգերիշխի

Հայաստանում փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում` փետրվարի 16-ի ցերեկը, 17-ը, 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա հինգ օրերին ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +9…+16-ի սահմաններում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում