AM | RU
USD
EUR
RUB

«Ելք»-ն առաջարկում է վերադառնալ բենզինի և սեղմած գազի նախկին դրույքաչափերին և նվազեցնել եկամտահարկը

 
 

Ազգային ժոդովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մեկնարկած արտահերթ նիստում պատգամավորների քննարկմանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրել է ակցիզային հարկը սեղմած գազի համար՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացրել բենզինի համար նախատեսված ակցիզային հարկը՝ 25 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամ, իսկ դիզվառելիքի վաճառքը մտցրել ավելացված արժեքի հարկի հարկման դաշտ:

«Հունվարի հենց առաջին տասնօրյակում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարեց, որ հունվարի 1-ին հաջորդած բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմած գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու հետ: Ես նաև ցանկանում եմ նաև հիշեցնել, որ ակցիզային հարկն անուղղակի հարկ է, և դրա համար, ըստ էության, վճարում է ոչ թե տնտեսավարողը, այլ քաղաքացին, քանի որ դա գնի վրա դրված հավելաճ է»,- նշեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ներկայացված նախագծով առաջարկում են վերադառնալ սեղմած գազի և բենզինի ակցիզային հարկի նախորդ դրույքաչափերին՝ այսինքն, բենզինի համար այն դարձնել 25 հազար դրամ, սեղմած գազի համար՝ 8300 դրամ, ինչպես նաև դիզվառելիքի վաճառքը հանել ավելացված արժեքի հարկով հարկման դաշտից:

Միևնույն ժամանակ, «Ելք»-ն առաջարկում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար եկամտահարկը գործող 23 տոկոսի փոխարեն դարձնել 21 տոկոս, 150 հազար դրամից մինչև 450 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների համար՝ գործող 28 տոկոսը դարձնել 26 տոկոս, իսկ 450 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 28 տոկոս:

Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կստանան դիմակայել երկրում նկատվող գնաճին:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan