AM | RU
USD
EUR
RUB

Ափսոս, հազար ափսոս, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ չեն

 
 

Ափսոս, հազար ափսոս, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ չեն: Այլապես` մերօրյա սահակաշվիլիապաշտների, այն է` արևմուտքից հանապազօրյա հացը հայթայթող զանգվածի համար կբացվեր գործունեության լայն դաշտ: Գտնվելով ՀՀ սահմանների հարևանությամբ, այդ դաշտում գործելը և' նվազ ծախսատար կլիներ, և' չափազանց եկամտաբեր:

Իսկ մերօրյա սահակաշվիլիաֆիլները, անխոսք, կստանձնեին Վրաստանի դեմ պայքարողների դրոշակակիրների դերը: Պայքար` բոլոր ուղղություններով: Մշակութային ոլորտում, օրինակ, վրացական իշխանությունները խստիվ կդատապարտվեին երկրի սահմաններով հայատառ գիրք-գրականությունը և մշակութային այլևայլ իրերը զանգվածորեն արգելելու համար: Ավելի'ն, սահակաշվիլիաֆիլները չէին բավարարվի այդքանով, նրանք ՀՀ տարբեր վայրերում կնախաձեռնեին զանգվածային գրքահավաքներ և գրքերով, հումանիտար օգնության իրերով բեռնված մեքենաների շարասյունը կուղղեին դեպի Բավրայի սահմանային անցակետ: Պարզ է` Վրաստանի իշխանությունները կրկին արգելելու էին գրքերի մուտքը Վրաստան (Ջավախք): Այդ քայլին կհետևեր մերօրյա սահակաշվիլիաֆիլների կատաղի գործողությունները. վերջիններս, ի նշան բողոքի, գրքերը կդասավորեին ՀՀ -Վրաստան սահմանի երկայնքով, կփորեին խրամաբջիջներ և գիշեր ու զօր հերթապահություն կսահմանեին այնտեղ: Համեմատաբար խոշոր տրամաչափի իրերը` թերթերը, ուսումնական պաստառները և քարտեզները նրանք հատուկ պատրաստված մետաղալարերով կկախեին Վիրահայոց լեռների գագաթների ողջ երկայնքով, այն է` ՀՀ -Վրաստան սահմանագծով, որպեսզի առավել ցայտուն ընդգծվեր ամեն ինչ: Նույն լեռնագագաթների` Լոքի լեռնանցքային հատվածում, դեմքերը դեպի արևելք, դեպի հեռուն նշմարվող Վրաստանի մայրաքաղաքը, զուռնայի զիլ հնչյունների և վրաց սահմանապահ զորքերի հայացքների ներքո մերօրյա սահակաշվիլիաֆիլները կբռնեին ավանդական քոչարին: Բնականաբար` այդ «զիլ» օրերին իրենց ակտիվությամբ աչքի կընկնեին ինչպես արևմտյան մի շարք երկրների դեսպանները, այնպես էլ ԵԽ-ի, ԵՄ-ի տարածաշրջանային ներկայացուցիչները, ովքեր պարբերաբար կայցելեին ինչպես Բավրայի անցակետ, այնպես էլ կմագլցեին Վիրահայոց լեռներ` հայոց թերթերին ու միտինգավորներին ի տես: Վերջիններս ակտիվ կապի մեջ կլինեին նաև իրենց վրաստանյան գործընկերների հետ, ովքեր հայաբնակ Ջավախքից ժամ առ ժամ տեղեկություններ ու փաստեր կփոխանցեին ժողովրդավարական արժեքների ոտնահարման, Տեղաշրջանային լեզուների մասին կոնվենցիան չվավերացնելու պատճառով հայերենը իրավական գործածությունից դուրս դնելու, հասարակական-մշակութային գործիչների շրջանում իրականացվող հետապնդումների, մարդու, տեղաբնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք հռչակագրեր ու կոնվենցիաներ ոտնահարելու և բազմաթիվ այլ իրողությունների մասին:

Այս բոլորը` սահմանին ու լեռներում, իսկ Երևանում սահակաշվիլիաֆիլներին սպասարկող կայքերը, լրատվական ցանցերն ու միջոցները շուտափույթ շրջանառության մեջ կդնեին Ս. Սարգսյանի, Վ. Պուտինի ու Մ. Սահակաշվիլու (կամ Գ. Մարգվելաշվիլու) եռանկարը, որի համապատկերին կլինեին խոսքի ու մամուլի ազատության սահմանափակումը, գրաքննությունը, հասարակական մտքի վրա ճնշումը խորհրդանշող տեսարաններ: Որոշ քաջարի սահակաշվիլիաֆիլներ ավելի հեռուն կգնային. վերջիններս կվերհիշեին քեմալաբոլշևիկյան սիրախաղերը, Հայաստանի առաջին հանրապետության կործանումը, այնուհետև Վրաստանի ռուսամետ ղեկավարությանն ու Վլ. Պուտինին կներկայացնեին Մ. Քեմալ - Վ. Լենին դաշնազույգի հոգևոր զավակների տեսքով, ովքեր արնոտ դաշույններով ցեղասպանության են ենթարկում ջավախահայությանը:

Նշյալ կայքերում կտեսնեինք նաև Վրաստանում ստալինիզմի վերածնությունը խորհրդանշող պատկերներ, Մ. Սահակաշվիլու տարիներից մինչ օրս Վրաստան մուտքի իրավունքից զրկված մտավորականների, հասարակական գործիչների կամ գիտնականների` Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհ. Այվազյանի, ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանի, հուշարձանագետ Ս. Կարապետյանի և իր աշխատակիցների, սպորտային մեկնաբան Կ. Գիլոյանի, ՀՊՄՀ-ի գիտական գրադարանի տնօրեն Տ. Պետրոսյանցի, «Երկիր Մեդիա» հ/տ-ն լրագրողների և այլոց դիմապատկերները կդրվեին Գ. Մահարու, Վ. Ալազանի, Վ. Նորենցի, Ա. Ահարոնյանի, Ն. Աղբալյանի, Լևոն Շանթի և այլոց լուսանկարների կողքին, այդպիսով զուգահեռներ անցկացնելով խորհրդային - ստալինյան և վրացական ռեժիմների միջև, որոնց ժամանակ հայրենիքից արտաքսվել կամ սեփական հայրենիք ազատ մուտքի իրավունքից զրկվել են բազմաթիվ հայազգի գործիչներ: Մերօրյա սահակաշվիլիաֆիլների աչքից չէին վրիպի նաև նույն ռեժիմների հայազգի կամակատարները, որոնք ևս հանրությանը կներկայացվեին «սինթեզված», օրինակ, Վ. Բայբուրդի զուգահեռականում կարող էր ներկայացվել Ա. Նուրիջանյանը և այսպես շարունակ:

Շարունակելով ներկայացնել մերօրյա սահակաշվիլիաֆիլների հնարավոր ձեռնարկների մասին` նշենք, որ, դատափետելով ու մերկացնելով Վրաստանի ռուսամետ ղեկավարությանը, նրանց զանգվածային գործողությունների մեջ մեծ տեղ կգրավեին Ջավախքի անցյալի ու ներկայի խնդիրների մասին հանրության շրջանում զանգվածային իրազեկմանն ուղղված միջոցառումները: Այսպես, Երևանի ճոխ հյուրանոցներից մեկի սրահում` հայտնի արևմտյան ժողովրդավարական ինստիտուտների ու միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, կմեկնարկեր եռօրյա խոշոր խորհրդաժողով, որտեղ ջրի երես կհանվեին Վրաստանում ազգային բնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների խնդիրները, կետ առ կետ քննարկման կարժանանային Վրաստանի իշխանությունների բոլոր այն քայլերը, որոնք միտված են ձուլման ենթարկել երկրի ոչ տիտղոսային ազգություններին: Խորհրդաժողովին առնվազն 3 լեզվով թարգմանված կներկայացվեին ջավախահայության` սեփական խնդիրները ներկայացնող մի շարք բողոքագրեր ու առաջարկներ: Ավարտին խորհրդաժողովի մասնակիցները հանդես կգային Վրաստանի իշխանությունների հասցեին ուղղված դատապարտող հայտարարությամբ, հատուկ պատժամիջոցների կիրառման սպառնալիքներով և հատուկ մամուլի ասուլիսներով:

Խորհրդաժողովին կհաջորդեին կամ կնախորդեին արևմտյան դրամաշնորհներով կազմակերպվող առանձին գիտաժողովներ, որոնց ընթացքում հայրենասիրական փոթորկուն ելույթներով ևս մեկ անգամ կվերահաստատվեին Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու հայակործան հետևանքները, Ջավախքի ժամ առ ժամ թրքացումը, Թուրքիայի և Ադրբեջանի` Վրաստանի հարավով ցամաքային միջանցքի ստեղծմանբ ՀՀ շրջափակումը, նշյալ երկրների կողմից Վրաստանի տնտեսության ուղղակի նվաճումը, ՀՀ-ի համար տարանցիկ սակագների խիստ բարձր լինելու հանգամանքը և այլն: Եվ այս ամենը, բնականաբար, կներկայացվեին ռուս-թուրքական ավանդական սիրախաղերի համապատկերի վրա, որոնց հարող Վրաստանի ռուսամետ իշխանությունները ևս ՀՀ և հայության համար նույնքան հանցագործ են, որքան Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը:

Կրքերի թեժացման այս մթնոլորտում մերօրյա սահակաշվիլիաֆիլ երեսփոխանները ՀՀ խորհրդարանի ամբիոնից հանդես կգային կրակոտ ելույթներով, բնականաբար, անխնա դատապարտելով Վրաստանի ռուսամետ իշխանությունների հակահայ արարքները: Նրանց ձեռքերին կտեսնեինք Վրաստանում արգելված ու ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերից հետ ուղարկված մի շարք դասագրքեր ու գեղարվեստական գրքեր, որոնք կթափահարվեին խորհրդարանի ամբիոնից` ի ցույց աշխարհի և ի խայտառակություն Վրաստանի: Ինչ վերաբերում է իրենց գործընկեր Շ. Թորոսյանի մուտքի արգելքի խնդրին, ապա, անխոսք, վերջիններս այն կսարքեին միջպետական սկանդալի թեմա:

Մերօրյա սահակաշվիլիաֆիլների շրջանում առկա համացանցային պայքարի առաջամարտիկները ևս պարապ չէին նստի և այսօրվա Վրաստանի հաջողությունները թմբկահարելու փոխարեն հազարավոր օրինակներ կբերեին Վրաստանում իրականացված բռնություններից, Ջավախքի կրթական, մշակութային և հասարակական կյանքի մի շարք այլ ոլորտներում առկա ծանրագույն խնդիրներից, կհրապարակվեին այդ փաստերն ապացուցող մի շարք լուսանկարներ, մեկնաբանություններ և այլն, և այլն: Համացանցային հերոսների այս քննարկումների արդյունքում, բնականաբար, Վրաստանի և ՌԴ դեսպանատների բակերը պարբերաբար կվերաճեին զանգվածային բողոքի վայրերի:

Եվ այսքան բանը կարվեր մերօրյա սահակաշվիլիապաշտների կողմից, եթե Վրաստանի իշխանությունները, սկսած Սահակաշվիլիական տարիներից, լինեին ռուսամետ կամ ռուսական դրածո:

Ափսոս, հազար ափսոս, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ չեն:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Լրահոս
Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 17 Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel Յագլանդը մտահոգիչ է համարում Թուրքիայում ակադեմիկոսների ձերբակալման փաստը ՄԱԿ-ում անդամագրված են ԱՄՆ-ի նման երկրներ, որոնք կիրառում են մահապատիժ, բայց դա չի մտահոգում ՄԱԿ-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և հարգանքի վրա. Զոհրաբ Մնացականյան Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելել է Հայաստան ՀՀ-ում գրանցվել է հանցավորության կտրուկ աճ. Արփինե Հովհաննսյան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan