Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան այցելելու նախնական համաձայնություն է տվել

Իսրայելի Քնեսեթի նախագահը Հայաստան այցելելու նախնական համաձայնություն է տվել

Իսրայելի Քնեսեթի նախագահ Յոել Էդելշտեյնը պաշտոնական այցով Հայաստան ժամանելու նախնական համաձայնություն է տվել: Ազգային ժողովում Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամների ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը՝ ներկայացնելով հայկական պատգամավորական պատվիրակության Իսրայել կատարած այցի արդյունքները: «Մենք Իսրայելի Քնեսեթի նախագահին հրավիրեցինք պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն, նախնական համաձայնությունն արդեն ստացել ենք»,- նշեց Մինասյանը:

Նա հավելեց, որ իրենք Իսրայելի խորհրդարանի ղեկավարին տեղեկացրել են, որ այս տարի Հայաստանում նշում են Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը և այդ տոնակատարությունների շրջանակներում նրան հրավիրել են Հայաստան: Գագիկ Մինասյանը շեշտեց, որ Իսրայելի Քնեսեթի նախագահի այցը Հայաստան շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ նախկինում Իսրայելը խորհրդարանի ղեկավարի մակարդակով Հայաստան չի այցելել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում