AM | RU
USD
EUR
RUB

Հրայր Թովմասյանն անդրադարձել է ՍԴ նախագահ դառնալու խոսակցություններին

 
 

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, ում թեկնածությունն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, անդրադարձել է Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու մասին խոսակցություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա՝ հիշեցնելով, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը լրանում է այս տարվա մարտի 23-ին, ինչից հետո նա կթողնի պաշտոնը: «Դրանից հետո մեկամսյա ժամկետում կընտրվի Սահմանադրական դատարանի նոր նախագահը»,- նշեց Թովմասյանը:

Նա հավելեց, որ ինքը համապատասխանում է Սահմանադրական դատարանի դատավորի համար ներկայացված պահանջներին: Հարցին, իսկ Սահմանադրական դատարանի նախագահի համար ներկայացված պահանջներին համապատասխանո՞ւմ է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Դրանք չեն տարբերվում»:

Անդրադառնալով հարցին՝ բացառո՞ւմ է, որ կարող է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ՝ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել: «Եթե ես ընտրվեմ Սահմանադրական դատարանի անդամ, ինձանից բացի կլինեն Սահմանադրական դատարանի այլ դատավորներ: Սահմանադրական դատարանի կազմից է ընտրվելու Սահմանադրական դատարանի նախագահը»,- նշեց Թովմասյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանն Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, քանի որ Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջարկվել է իր թեկնածությունը: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Լրահոս
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan