Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու նիստի ընթացքում գրանցված սկանդալային միջադեպին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում արձանագրված սկանդալային միջադեպին:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների քայլը ոչ թե ակցիա էր, այլ միտված էր ուշադրության կենտրոնում հայտնվելուն:

«Հիմա խոսում են կնոջ նկատմամբ բռնության մասին, ես այնտեղ հայ կնոջ պահվածք չտեսա: Անընդունելի է կեղտաջուրը մարդկանց վրա լցնելու փորձ անելը»,- նշեց Բաղդասարյանը:

Պատգամավորի խոսքով՝ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների այդ քայլը միտված էր Երևանի ավագանու բնականոն աշխատանքը խանգարելուն:

Դիտարկմանը, թե «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր նկատմամբ սեռական բռնություն է կատարվել, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լկտիությունը չափ պետք է ունենա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում