«Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել

«Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալով փետրվարի 15-ին Երևանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի և նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքներին գրել է.

«Նկատենք, որ իրավապահները, մասնավորապես քննչական կոմիտեն, բազմիցս բարձրաձայնել են մայրաքաղաքի կամուրջները «ցանցապատելու» անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի կանխել ինքնասպանությունները: Բայց արի ու տես, որ Երևանի քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, այդպես էլ ընթացք չի տվել այդ խնդրին` արդարանալով, թե դա հնարավոր չէ: Ու մինչ քաղաքապետարանը պատճառաբանություններ է փնտրում՝ իր անգործությունը կամ անկարողությունն արդարացնելու համար, շարունակվում են կամրջից նետվելու միջոցով ինքնասպանությունները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում