ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը

Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արտգործնախարարները գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա՝ կարևորել են հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնան շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Երևանում կայանալիք Ֆրանկորֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրում են եղել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները:

Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում