AM | RU
USD
EUR
RUB

Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը

 
 

Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին հանդիպել է Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ հասարկայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշել է, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական է համարել, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։

Զրուցակիցներն ընդգծել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։

Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրել են, որ Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք հաղորդեց տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծել են երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորել են ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում են եղել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

 

Լրահոս
Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանի քաղաքապետի ընտրություններին «Ելք» դաշինքով միասնական թեկնածու առաջադրելուն Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնալիքներ է տվել, ապա գազայրիչով վառել է քաղաքացու մարմնի տարբեր մասերը Դատախազությունը բողոք է ներկայացրել Մալիշկայի ղեկավարի կալանավորումը մերժելու Երևանի դատարանի որոշման դեմ Հայաստանը ծխախոտից զերծ պահելու ուղին բարդ է, սակայն անհրաժեշտ մեր ազգի առողջությունը պահպանելու համար Քառօրյա պատերազմի մասնակիցները պահանջում են զինգրքույկներում նշել պատերազմի մասնակից լինելու փաստը. բողոքի ակցիա կառավարության դիմաց Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Տեր-Պետրոսյան հանդիպում Դավիթ Հարությունյանը առաջարկում է չորս ընտրական մոդել, որոնք զերծ են նախորդների թերություններից Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն հարցերում Թերություններ կան թե գործող, և թե մինչ այժմ առաջարկված ընտրակարգերում. ԱԺ-ում շարունակվում են ԸՕ բարեփոխումների քննարկումները Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել Զինծառայությունից ազատել են շուրջ 40 զինակոչիկների․ ԱԱԾ (Տեսանյութ) Պաշտպանոթյան նախարարի որդին ևս հայրենիքի առջև պարտքը կկատարի Արցախում Փոխվարչապետի խոսնակ Փաշոյանը հրաժարական կտա Առաջիկա ընտրությունների համար կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ, մաքուր օդով երկիր Պետք է վերականգնենք Հրազդան քաղաքի երբեմնի հռչակը․ Սուրեն Պապիկյան Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան «Համաներումն իշխանությունների, հասարակության քաղաքական կամքն է». Արտակ Զեյնալյան Փաշինյանը կադրային հեղափոխության համար որպես լուծում է տեսնում հայկական կադրային բանկի ստեղծումը «Ելք»-ը պատրաստվում է արտահերթ ընտրությունների Վրաստանում հանք է փլուզվել. կան զոհեր Արշակունյաց պողոտայի շենքերից մեկը մասամբ փլուզվել է (լուսանկարներ) Հայաստանում սպասվող նախընտրական շրջանը չի կարող խոչընդոտել բանակցային գործընթացը շարունակելուն. ԱԳՆ խոսնակ Բացատրությունները ծորակից հոսող ջուր չեն. Փաշինյանն անդրադարձավ ջրի մատակարարման խնդիրներին Պարզվել է «Բուրգեր քինգ»-ում տեղի ունեցած պայթյունի պատճառը. մեղադրանք է առաջադրվել «Կոտայք Գարեջրի Գործարան»-ի արտադրամասի պետին Արման Թաթոյանը Կաթողիկոսի նկատմամբ ցուցարարների թույլ տված վարքագիծը բռնություն է համարում Զարուհի Փոստանջյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը երևանցիների խնդրանքն ու հորդորներն են Հայաստանում կշարունակեն անձրևներ տեղալ Փաշինյանը հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում ԱԳՆ-ն կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ գերեվարված Կարեն Ղազարյանին անվտանգ հետ վերադարձնելու համար Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն Երևանի քաղաքապետի ընտրություն տեղի չունեցավ (տեսանյութ) Արցախի առաջնագծում լարվածությունը բավական նվազել է. Տիգրան Աբրահամյան Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը Ռուբեն Մելիքյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են Գարեգին Բ Վեհափառին Փաշինյանը ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել Վեհափառի հետ կապված վերջին իրադարձությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan