Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն

Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն

ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական ջանքերը կաշրունակի այնքան ժամանակ, «քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Ես մտադիր եմ օգտագործել այն ամբողջ ժամանակը, որն ունեմ: Մեր դիվանագիտական ջանքները կշարունակվեն, քանի դեռ չի ընկնել առաջին ռումբը: Իմ աշխատանքն այն է, որ ռումբերի ընկնելու համար պատճառներ չլինեն: Մենք ստույգ չգիտնեք, թե որքան ժամանակ է մնացել»,– ասել է Թիլերսոնը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Պետքարտուղան այս կերպ է մեկնաբանել սենատոր Բոբ Քորքերի ելույթը, որն ավելի վաղ հայտարարել է, թե ԱՄՆ-ին 9 – 10 ամիս է մնացել ԿԺԴՀ-ին վերաբերող դիվանագիտական ջանքերի համար, նախքան նրա առջեւ կծառանա «ամենամեծ ռազմական լուծումներից մեկը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում