Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի Ղամիշլի շրջանի արևմտյան թաղամասում փետրվարի 18-ին ահաբեկիչների կողմից ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ղամիշլիից տեղեկացնում է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի թղթակիցը:

Պայթյունի հետևանքով զոհվել է հինգ քաղաքացի, որոնցից երեքը՝ կին: Յոթ քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Նշվում է, որ վիրավորներից ոմանց վիճակը ծանր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում