AM | RU
USD
EUR
RUB

ՌԱՄՕ Գրուպը հակված է Հայաստանում իրականացնելու առողջապահական ներդրումային ծրագիր

 
 

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ՌԱՄՕ Գրուպի գլխավոր տնօրեն Լիո Ռաշիդին և վերահսկիչ խորհրդատու Վարուժան Բիլիմջյանին։ Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ նպատակ ունեն ներդրումներ կատարելու նաև Հայաստանում, այդ թվում` առողջապահության ոլորտում։

Ողջունելով մասնավոր կազմակերպության մոտեցումը` Լևոն Ալթունյանը շեշտադրել է առողջապահության ոլորտում իրականացվող և նախանշվող այն ծրագրերը, որոնք կարող են հետաքրքրել արտասահմանյան ներդրողներին։

«Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշներում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է քաղցկեղը։ Հետևաբար` մենք խնդիր ունենք երկրում զարգացնելու ուռուցքաբանական ծառայությունը»,-ասել է նախարարը` ներկայացնելով Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար Փարիզի «Գյուստավ Ռուսսի» ուռուցքաբանական ինստիտուտի բրենդը Հայաստան բերելու պայմանավորվածությունը։ Նա հավելել է, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցելու քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներ ու առաջատար մոդելներ, թիրախային կրթական և այլ ծրագրեր ներդնելու, որոնք կնպաստեն մեր երկրում ուռուցքաբանական ծառայությունների զարգացմանը։

Եթե ապահովվեն անհրաժեշտ միջոցները և կառուցվի ժամանակակից հիվանդանոց, ապա «Գյուստավ Ռուսսին» այս տարածաշրջանի իր հիվանդներին կուղղորդի Հայաստան։

ՌԱՄՕ Գրուպի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ցանկացած ծրագրի իրագործման դեպքում կկարևորեն սոցիալական ուղղվածությունը։ Նրանք նշել են, որ պատրաստ են հետագա քննարկմանը ներկայացված ծրագրին մանրամասն ծանոթանալուց հետո։

 

Լրահոս
Պաշտոնը որպես պարգևատրում կամ ինչպես են քանդում երկիրը Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan