«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչների խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը՞», թե՞ թաղապետարանը

«Հրապարակ». Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչների խնդիրը պետք է լուծի «Վեոլիա ջուրը՞», թե՞ թաղապետարանը

«Հրապարակ»-ը գրում է. «Մալաթիա-Սեբաստիայի Հաղթանակ թաղամասի բնակիչները, որոնց ամեն ընտրություններին իշխանությունները խոստանում են` «մի բան կանեն», այս օրերին դիմել են քաղաքապետարան, որտեղից ասել են` դա իրենց գործը չէ, դիմեք «Վեոլիա ջրին» ու «ձեր անպատասխանատու թաղապետին»:

Թաղապետն էլ իր հերթին որևէ զանգի չի պատասխանում, երբեք անձամբ այդ թաղերում չի եղել: Սամվել Լիմինդրովիչի զարմիկ-թաղապետը՝ Արտակ Ալեքսանյանը, «ա լա հոպար», սեփական դղյակն է կառուցում թաղում, ու ասում են` փոքր-ինչ տխուր է երիտզարմիկը, քանզի տունը, որ գցել է «հոպարի ռազմերով», չի կարողանում ավարտել։ Նա թաղապետարարում իրեն տեղակալ է նշանակել Շենգավիթի կադաստրի պետի որդուն` Վալերի Մանվելյանին, իսկ Կորյուն Նահապետյանի որդուն` Արթուր Նահապետյանին էլ աշխատակազմի ղեկավար է կարգել, որ գլուխ-գլխի տան` «մի բան անեն՝ մի բան ըլնի»: Ի դեպ, նրանք երեքն էլ, այդ թվում՝ ԱԺ ՊՆ, ԱԱԾ հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի որդին, չեն ծառայել բանակում»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում