«Իրավունք». Դարձել է սովորույթ

«Իրավունք». Դարձել է սովորույթ

«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն որերոդ անգամն է Ազգային ժողովի տարբեր հանձնաժողովներ նշանակված հանձնաժողովի նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ հանկարծ որոշում են հետաձգել այն:

Երեկ էլ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն անհասկանալի պատճառով նիստը հետաձգեց երկու օրով: Ստացվում է, որ հանձնաժողովի նիստերը դարձել են՝ ըստ ցանկության:

Ասենք, եթե մի քանի պատգամավոր այդ օրը հավես չունի կամ լրագրողների հետ առերեսվելուց խուսափում է ինչ-ինչ պատճառներով, ուրեմն՝ կարող է տապալել հանձնաժողովի նիստը՝ խնդրելով հանձնաժողովի նախագահին մի ավելի աննկատ օր այն տեղափոխել»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում