AM | RU
USD
EUR
RUB

Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից

 
 

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի Վրացական 10 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկի պայթյունի հետևանքներն ուսումնասիրելու և եզրակացություն տալու համար դեպքի վայր են հրավիրվել համապատասխան մասնագետներ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, լիցենզավորված սեյսմիկ հետազոտության իրականացնող կազմակերպություններից, որոնք պետք է կատարեն թե ակնադիտական, թե մասնագիտական հետազոտություն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: «Նրանք ստուգելու են շենքի կոնստրուկցիաների, կրող պատերի, միջնահարկերի, աստիճանավանդակի, ամբողջ կրող կոնստրուկցիայի վիճակը: Եզրակացությունից հետո մենք արդեն ձեռնամուխ կլինենք համապատասխան աշխատանքների»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արեյանը:

Նա հավելեց, որ օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինները` արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տեսչությունը, ոստիկանությունը իրականացնում են հետաքննություն, որի արդյունքում կպարզվեն պայթյունի պատճառներն ու հանգամանքները: «Ես վարկածային դիտարկումների չեմ հետևում, իրավունք չունեմ որևէ վարկածի վերաբերյալ քննարկում անել, սա մասնագիտական աշխատանք է, եկեք ապավինենք մասնագիտական կարծիքին»,- ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը` պատասխանելով հարցին` կա՞ն նախնական վարկածներ, թե ինչն է պայթյունի պատճառը:

Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը գտնվում է Երևանի քաղաքապետի վերահսկողության տակ: «Մենք առաջնահերթ աշխատանքներ պետք է անենք, որովհետև տուժել են նաև հարակից շենքերի բնակարանները: Առաջին անհրաժեշտության աշխատանքները մենք այսօրվանից կիրականացնենք: Շենքի այս հատվածի անվտանգությունը պետք է պահպանված լինի մինչև անհրաժեշտ աշխատանքների ավարտը»,- մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետը:

Դիտարկմանը, թե քաղաքացիներն ահազանգում են, որ հարկավոր է ամրակներ դնել, որպեսզի շենքը չնստի, Կամո Արեյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ քաղաքացիների տագնապներն ու անհանգստությունը, դրա համար մենք հրավիրել ենք մասնագիտական խումբ: Եզրակացությունից հետո պարզ կդառնա ուժեղացման անհրաժեշտության միջոցառումների անհրաժեշտություն կա, թե ոչ: Եթե կան, պետք է անմիջապես իրականացվեն»:

Հարցին` պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին վնասի փոխհատուցում լինելո՞ւ է, Երևանի փոխքաղաքապետը պատասխանեց. «Օրենսդրորեն իրականացման կարգ գոյություն ունի, որտեղ պետք է հետաքննություն իրականացվի և պարզվեն պատճառները: Պատճառները ի հայտ կբերեն նաև պատասխանատուներին: Շենքն ընդգրկված է բազմաբնակարան համակեցության կանոնների մեջ: Հետաքննության արդյունքը երբ կտա պատճառները, ըստ այդմ` օրենսդրորեն կառաջանա թե պատասխանատվության, թե փոխհատուցման հարցը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է լուծվելու այն քաղաքացիների ժամանակավոր կեցության խնդիրը, ովքեր, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն կարող շարունակել բնակվել իրենց բնակարաններում` Կամո Արեյանն ասաց, որ ակնադիտական առաջին դիտարկման փուլում խորհուրդ չեն տալիս, որ պայթած բնակարանի մուտքի բնակիչները շարունակվեն բնակվել իրենց բնակարաններում: «Հիմա մենք կսպասենք, որպեսզի մասնագիտական խումբն ավարտի աշխատանքը, որից հետո վարչական շրջանի ղեկավարի հետ նաև այդ հարցին կանդրադառնանք: Եթե մարդկանց կյանքին վտանգ է սպառնալու, անթույլատրելի է այստեղ ապրելը, մենք պետք է փորձենք լուծել նրանց ժամանակավոր կեցության խնդիրը` բարեկամների մոտ կամ, եթե դրա հնարավորությունը չունեն, վարչական շրջանի աշխատակազմի հետ մենք մի բան կկազմակերպենք»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, մուտքում կա 14 բնակարան, որոնցից 4-ն է վնասվել պայթյունի հետևանքով: Այդ 4 բնակարաններից երկուսը վնասվել են մասնակի: Կամո Արեյանը վստահեցրեց, որ հարցը քաղաքապետի հսկողության ներքո է, իրենք դեպքի վայրից չեն հեռանալու մինչև համապատասխան աշխատանքները չավարտվեն:

Վնասված շենքի բնակիչներն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայթած բնակարանում մարդ չի ապրել, այնտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Բնակիչները ենթադրում են, որ պայթյունը եղել է գազի արտահոսքի հետևանքով: Պայթյունի հետևանքով կոտրվել են հարակից շենքերի որոշ բնակարանների ապակիներ, վնասվել են շենքի բակում կայանած մեքենաները:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan