Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի

Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնելու համար ոչ ոք դեռևս առաջարկ չի արել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մարզահամերգային համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանքներ: Այն բավականին թանկ է նստում պետության վրա, մինչ այժմ ոչ մի առաջարկ համալիրի հետ կապված չի եղել»,- նշեց Սահակյանը և հավելեց, որ դեռ լավ գնորդ չկա, երբ լինի, բոլորն անպայման կիմանան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում