Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում
20/02/2018 14:09
Նմանատիպ
Ադրբեջանում 2018 թ. հունվարին արտաքին ներդրողների կողմից իրականացված ներդրումների ծավալը 2017թ. համեմատ նվազել է 25 տոկոսով, 2016թ. համեմատ` 32, 2015թ. համեմատ` 50 տոկոսով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նեմաթ Ալիևը:
2018թ. հունվարին Ադրբեջանում արտասահմանյան ներդրողների կողմից կատարվել է 270 մլն դոլարի, 2017թ.` 361 մլն դոլարի, 2016թ.` 398 մլն դոլարի, 2015թ.՝ 543 մլն դոլարի ներդրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում