Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է

Հարկային օրենսգրքի խախտման համար սահմանված պատասխանատվության չափն էապես նվազեցվել է

Հարկային օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում պատասխանատվությունն արմատական վերանայումների է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` նշելով, որ այն էապես նվազեցվել է:

«2018 թվականի հունվարի 1-ից հետո հարկի վճարումն ուշացնելու դեպքում իրական տույժերի հաշվարկը յուրաքանչյուր օրվա համար կազմում է ոչ թե 0.15 տոկոս, այլ երկու անգամ պակաս` 0.075 տոկոս»,- ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` առհասարակ վերացվել է հարկային հաշվարկները սխալ կազմելու դեպքում նախատեսած տուգանքը, որը նախկինում կազմում էր պակաս հաշվարկված հարկի գումարի չափի 10 տոկոսը: «Մենք նաև տարբերակված մոտեցում ենք ցուցաբերել հարկային հաշվարկներում հարկի գումարը ցույց չտալու դեպքերի առնչությամբ»,-հայտնեց Միրումյանը:

ՊԵԿ փոխնախագահի տեղեկացմամբ` արտոնագրային վճարով հարկվող սուբյեկտների նկատմամբ առաջին անգամ տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացման ինստիտուտով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում