Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները

Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները

Սիրիայի քրդական ազգային զինված ուժերը հերքել են սիրիական բանակի Աֆրին մտնելու և իրենց աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ տեղեկությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային զինված ուժերի ներկայացուցիչ Նուրի Մահմուդն, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց սիրիական բանակը կարող է մտնել Աֆրին և աջակցել սիրիայի քրդերին, նշել է, որ Սիրիայի իշխանությունների հետ նման պայմանավորվածություն իրենք ձեռք չեն բերել:

«Մենք Ասադի իշխանությանը կոչ ենք արել գալ և պաշտպանել Սիրիայի սահմաներն Աֆրինում, սակայն սիրիական զորքերի գալու վերաբերյալ դեռևս ոչ մի համաձայնություն կամ պայմանավորվածություն չի եղել»,-նշել է նա:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

Թուրքիայի նախգագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր` փետրվարի 20-ին, հայտարարել է, որ առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է շրջափակման մեջ վերցնել Աֆրինի նույնանուն շրջկենտրոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում