«Ժողովուրդ». Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը

«Ժողովուրդ». Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը

«Կառավարությունը մոտ օրերս կվավերացնի ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի մի­ջև անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակար­գերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկա­յին համաձայնագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացվող վարկի գումարը կազ­մում է 2 մլն դոլար, որի մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Սա դեռ լրացուցիչ ֆինանսավորումն է: Հիշեցնենք, որ միայն 2011 թվականին նույն նպատա­կի համար ՎԶԵԲ-ից ՀՀ-ն 18 մլն դոլա­րի չափով վարկ էր վերցրել:

Նկա­տենք, որ վերջին տարիներին ՀՀ կա­ռավարությունը ոռոգման համակար­գի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար հսկայական վարկեր է վերցրել: Փաս­տացի, Հայաստանն արդեն իսկ ստա­ցել է 50 մլն եվրո և 48 միլիոն դոլար՝ ոռոգման ցանցը բարելավելու հա­մար, նախատեսվում են ևս հսկայա­կան միջոցներ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում