«Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին

«Հրապարակ». Վարդան Մամիկոնյանը հրաժեշտ է տվել Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։

Երբ Հովիկ Աբրահամյանի դիրքերը սկսեցին սասանվել, Մամիկոնյանին Արտաշատից տեղափոխեցին մերձակա հարկայիններ, իսկ օրերս ազատել են համակարգից։

«Այլ նշանակումներ էլ են արվել ՊԵԿ-ում․ Կոտայքի հարկային տեսչության պետ է նշանակվել Արաբկիրի տեսչության պետ Ռուբեն Սարգիսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի ազգականը։ Իսկ Տավուշի հարկայինի պետ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Արաբկիրի հարկային տեսչության պետ։ Այստեղ էլ իր ծանրակշիռ լուման ունի նրա բարեկամ Սուրեն Կարայանը՝ էկոնոմիկայի նախարարը»,- գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում