Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լիբանանի նախագահ Միշել Աունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լիբանանի նախագահին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Լիբանանի նախագահը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետև Միշել Աունը շրջեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում, ինչպես նաև արծաթափայլ եղևնի տնկեց Հիշատակի ծառուղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում