AM | RU
USD
EUR
RUB

Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում

 
 

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման և գործակցության ընդլայնման համար»,-հանդիպմանն ասաց Վեհափառը, ով հայ-լիբանանյան հարաբերությունները որակեց բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ-ն ուրախությամբ փաստեց, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։

«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ Առաքելական եկեղեցուն բարգավաճում»,-ասաց Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս հայտնեց, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաև լիաբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,-ասաց օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։

Լիբանանի նախագահը եղավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացավ բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվեց Նոյյան Տապանի Մասանց պահարանի և համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ Սուրբ Գեղարդի ցուցափեղկերի մոտ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի ավարտին Միշել Աունը մոմ վառեց Մայր տաճարում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Լրահոս
Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է Դիլիջանում տեղի է ունեցել Արվեստների ու արհեստների կենտրոնի և ձմեռային տոնավաճառի բացումը Փարիզում «դեղին բաճկոնրների» շարժման ակցիայից առաջ 300 մարդ է ձերբակալվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանում կպահանջի կապված «News.am» լրատվական գործակալության հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan