«Հրապարակ». Ինչ են քննարկել սպորտի նախարարն ու ՀՖՖ նախագահը

«Հրապարակ». Ինչ են քննարկել սպորտի նախարարն ու ՀՖՖ նախագահը

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ ապորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, երեկ գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք․․․ թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»: Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ:

«Գնացել էր խոսել-պայմանավորվելու Ծառուկյանի` ֆուտբոլին մասնակցության մասին։ Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, պայմանավորվել են, որ այսօր միասին գնան` մարզադաշտը նայելու: Ի դեպ, երեկ Մարոկկոյից վերադարձած Ծառուկյանն օրերս հանդիպելու է Սերժ Սարգսյանին, որ ասի՝ դաշինքը կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանին»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում