«168 Ժամ». Ստանիսլավ Տարասով. Սերժ Սարգսյանն իրեն դրսևորեց որպես հիանալի միջազգային վերլուծաբան

«168 Ժամ». Ստանիսլավ Տարասով. Սերժ Սարգսյանն իրեն դրսևորեց որպես հիանալի միջազգային վերլուծաբան

«Ռուսական տեսանկյունից Սարգսյանը չափազանց դիպուկ և կիրթ է արտահայտվել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում: Արտացոլվեց, որ ՀՀ նախագահը լավագույնս հասկանում է այն ամենը, ինչ կատարվում է միջազգային հարաբերություններում. խոսքն Արևմուտքի և Ռուսաստանի ճգնաժամային հարաբերությունների և այդ հարաբերություններում Հայաստանի դերի մասին է, ինչպես նաև մերձավորարեելյան զարգացումների մասին: Նա իրեն դրսևորեց որպես հիանալի միջազգային վերլուծաբան».- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Տարասովը հիշեցրել է, որ տևական ժամանակ Եվրամիությունը մերժում էր Հայաստանին նշելով, թե հնարավոր չէ համադրել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն:

«Հատկապես կարևոր է հայկական կողմի այն գիտակցումը. որ հակամարտություններից պետք չէ փորձել օգուտներ կորզել, ինչպես ժամանակ առ ժամանակ Հայաստանի հարևան երկրներն են փորձում անել, քանի որ դրանք կայուն և երկարատև օգուտներ չեն լինում: Հայաստանի ընտրած այս մոդելն ապացուցեց իր կենսունակությունը, քանի որ այսօր Հայաստանը և ԵՏՄ-ի լիիրավ անդամ է, և ստորագրել է համաձայնագիր Եվրամիության հետ վերացնելով այդ հարաբերություններում անցյալում առաջացած խնդիրները».- ասել է Տարասովը:

Զրույցի Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում