«168 Ժամ». Վադիմ Դուբնով. Բանակցային դադար կլինի

«168 Ժամ». Վադիմ Դուբնով. Բանակցային դադար կլինի

«168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը տարածաշրջանում ներքաղաքական փոփոխություններից հետո Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը ասել է հետընտրական բանակցային դադար կլինի:

«Դժվար է պատկերացնել, որ ընտրությունների հաջորդ օրը բանակցությունները վերսկսվեն, կամ նախագահները զանգահարեն միմյանց ու ներողության խնդրեն առաջարկելով շարունակել նախորդ գործընթացը: Կարծում եմ մի քանի ամիս դադար կլինի, ապա հետզհետե վերադարձ ավանդական բանակցային գործընթացին, իհարկե, եթե չլինեն բռնկումներ հակամարտության գոտում, ինչը, ցավոք սրտի, այս դեպքում միշտ կարող է պատահել»,- ասել է Դուբնովը:

Նա նշել է, որ կողմերի միջև բախումների ռիսկերը կապում է հենց բանակցային գործընթացի ընդհատման հետ, քանի որ բանակցային գործընթաց ասելով նկատի ունի ոչ միայն խաղաղության պահպանման ռազմավարական պայմանավորվածությունները, այլև տեխնիկական աշխատանքները, հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում