Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը

Հայաստանը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Լիբանանի դիրքորոշումը

Հայաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Լիբանանի Հանրապետության դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշեց, որ Լիբանանը կողմ է բացառապես խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանն այն առաջարկների հիման վրա, որոնք արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից։ «Մենք ողջունում ենք Լիբանանի դիրքորոշումը՝ հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և մոտեցումներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց արտգործնախարարը։

Անդրադառնալով Լիբանանի նախագահի այցին` նախարար Նալբանդյանը վստահությամբ շեշտեց, որ այն միանշանակ իր ազդեցությունը կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վրա: «Մենք Լիբանանի հետ ունենք ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ և երկու կողմից էլ ձգտում կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու և խորացնելու»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում