Աշոտ Մանուկյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին

Աշոտ Մանուկյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 22-ին ընդունել է «Քոնթուր Գլոբալ ընկերության» զարգացման և գործող ծրագրերի ղեկավար Ռալֆ Նովակին և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ տնօրեն Արա Հովսեփյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում իրականցվող ընթացիկ նորոգման աշխատանքներին, սարքավորումների արդիականացմանն ու ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցերն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում արտադրական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությանը:

Հանդիպման ավատին կողմերը վերահաստատել են էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում