AM | RU
USD
EUR
RUB

Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան

 
 

Կառավարությունը հավանություն տվեց էկոլոգիական կրթության ու դաստիարակության ռազմավարությունը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ռազմավարությունը համապարփակ փաստաթուղթ է, որն առնչվում է ինչպես կրթության ոլորտի բոլոր մակարդակներին, այնպես էլ պետական կառավարման համակարգում մասնագիտական վերապատրաստմանը:

«Բոլորին է հայտնի, որ մեր երկրում ցածր էկոլոգիական մշակույթի հիմնական պատճառներից մեկը բավարար գիտելիքներ չունենալն է, կամ աղավաղված գիտելիքներն են, որ հաճախ մեր շատ քաղաքացիներ կամ կազմակերպություններ փորձում են դրանցով առաջնորդվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արծվիկ Մինասյանը:

Ռազմավարությամբ նախատեսվում է հասարակական կազմակերպությունների ու լրագրողների համար կազմակերպել առանձին դասընթացներ՝ լուսաբանման մոտեցումները ներկայացնելու նպատակով: Իրավապահ մարմինների համար ևս կազմակերպվելու են շրջակա միջավայրի կանոնների և կարևորության վերաբերյալ հավելյալ դասընթացներ:

«Մենք կարմիր գծի նման փորձում ենք այս գաղափարն առաջ տանել կրթության բոլոր մակարդակներում»,- ընդգծեց նախարարը:

Հիմնավորման համաձայն՝ այս ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը և անհետաձգելիությունը պայմանավորված են երկրի անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով: Փաստաթղթում նշված է, որ էական տարբերություն է նկատվում տնտեսական աճի եւ շրջակա միջավայրի որակի միջեւ, ինչի եւս մեկ պատճառը հասարակության էկոլոգիական իրազեկվածության եւ վարքի չափազանց ցածր մակարդակն է: Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության ռազմավարական նշանակությունը պետք է նշվի կրթական բարեփոխումների շրջանակում, ինչն անհրաժեշտ է շրջակա միջավայրի եւ տնտեսության անվտանգության ապահովման համար՝ որպես ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:

 

Լրահոս
Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը Դատարանն Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 14-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan