Times.am | Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից
AM | RU
USD
EUR
RUB

Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից

 
 

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի և Հայ-ռուսական համալսարանի 5 ուսանողներ և ասպիրանտներ իրանագիտության դասընթացների են մասնակցել և գործնական գիտելիքներ ստացել Իրանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի մասնակիցները նշեցին՝ խոսակցական պարսկերենի, մշակույթի և պատմության գործնական գիտելիքները կփոխանցեն նաև մյուս ուսանողներին:

«Իրանում դասընթացներ անցնելու ծրագիրը Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի կողմից ներկայացվել էր ԵՊՀ: Երկշաբաթյա իրանագիտական կուրսի համար բավական շատ դիմողներ կային, որոնցից ընտրվեցին չորս հոգի մեր ամբիոնից: Անցկացվեցին իրանագիտական դասընթացներ, ճանաչողական էքսկուսիաներ Թեհրանում և Քաշանում: Ծանոթացանք իրանագիտության խնդիրներին հենց երկրի ներսից: Դասընթացն ավելի շատ նվիրված էր բուն իրանագիտական ուսումնասիրություններին, բայց քանի որ այն ամբողջովին անցկացվում էր պարսկերենով, հետևաբար նաև համարվում էր լեզվի զարգացման կուրս»,-նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս և ասպիրանտ, ծրագրի մասնակից Գարիկ Միսակյանը:

Իրանում կայացել են 10 տարբեր դասախոսություններ՝ Իրանի պատմության հին և նոր շրջանի, իրանական առասպելաբանության, ճարտարապետության, մշակույթի և այլ ուղղություններով: «Դրանք կարևոր էին այնքանով, որ Իրանի դասախոսների ներքին կարծիքը ստացանք այդ խնդիրների շուրջ և կօգտագործենք Հայաստանի իրանագիտական դասընթացներում: Ինձ՝ որպես դասախոսի դասընթացն օգնեց հասկանալ նաև իրանական դասավանդման մեթոդը, կապեր հաստատեցի ոլորտի լավագույն դասախոսների, գիտական կենտրոնների հետ, որոնց հետ հետագայում կարող եմ համագործակցել: Իսկ ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալ նաև իրանցիների կյանքին, վարվելակերպին, որը դժվար կլիներ որևէ ուսանողի ներկայացնել դասերի միջոցով»,-նշեց Գարիկ Միսակյանը:

Ուսանողների խոսքով՝ բազմաթիվ ոլորտներից ստացած գիտելիքները կօգնեն նաև ընտրել հետագա մասնագիտական ուղղվածությունը մագիստրատուրայում:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նարե Գևորգյանի խոսքով՝ դասընթացներն ընդհանուր զարգացվածություն են տվել իրեն: «Կոնկրետ պարսկերեն լեզվի մասին չէր դասընթացը, սակայն շփումը մեծ հնարավորություն տվեց զարգացնել լեզվի ունակությունները: Համալսարանում մենք սովորում ենք գրական պարսկերեն, իսկ Իրանում լսեցինք խոսակցականը, որը բավականին տարբերվում է: Իսկ Իրանում ապրելու համար հենց խոսակցական պարսկերենն է շատ կարևոր: Էքկուրսիաները մշակույթի և պատմության մասին մեր գիտելիքներն ավելի պատկերավոր դարձրեցին»,-ասաց ուսանողուհին ու հավելեց, որ դեպի լավն են փոխվել նաև այդ երկրի մասին իր պատկերացումները:

Նույն ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողի Սրբուհի Ղազարյանը նշեց՝ Հայաստանում հիմնականում ստանում են տեսական գիտելիք: Սակայն յուրաքանչյուր ուսանողի համար շատ կարևոր է գործնականում դրանք կիրառելը: Եվ այդպիսի հնարավորություն են տալիս հենց նման ծրագրերը: «Վերադառնալուց հետո հենց առաջին դասին դասախոսի հետ քննարկեցինք մի շարք հարցեր, որի մասին արդեն լսել էինք Իրանում: Գիտելիքներով կիսվում ենք մեր ընկերների և դասախոսների հետ»,-նշեց նա:

Պատմությանը, գրականությանը, պարսկերենի ընդհանուր զարգացվածությանը, առասպելաբանությանը վերաբերող օրական 5-6 ժամ տևողությամբ դասերը տվել են խտացված գիտելիքներ և գործնական հմտություններ: ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարիի հետ հանդիպմանը ուսանողները նշեցին, որ դասընթացները շատ ծավալուն էին և մեծ պատմությունն ու գրականությունը սովորել են խտացված:

«Մենք իսկապես մեծ գրականություն և մի ծով հայտնի դեմքեր ունենք: Սակայն ադրբեջանցի և թուրք տարբեր մասնագետներ հաճախ պնդում են, թե իրանցի շատ տաղանդավոր գրողներ իրենց ազգից են: Մեկին, ով մի որոշ ժամանակ ապրել է Ադրբեջանում, փորձում են վերագրել իրենց ազգությունը: Քանի որ մեր գրողները շատ են, այդ է պատճառը, որ ծրագիրը ծանրաբեռված է եղել»,-նկատեց Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին:

Նա հույս հայտնեց, որ կկարողանան լավ մշակութային համագործակցություն ձևավորել: «Մենք ձեզ չէինք ուղարկել պարզապես որպես զբոսաշրջիկներ, այլ ուզում էինք, որ ծանոթանայիք Իրանի մշակույթին, պատմությանը և այն ներկայացնեիք ձեր ընկերներին»,-եզրափակեց Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին:

Իրանագիտության նման ծրագրեր կազմակերպվում են տարեկան 2-3 անգամ:

Լրահոս
Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել Զիդանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ միջոցներ Ռումբի մասին ահազանգ՝ Կառավարության շենքերից մեկում. ուղիղ Լիոնել Մեսին այս տարի չի հրավիրվի Արգենտինայի ազգային հավաքական Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահին Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Այծեմնիկ Օհանյանին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր նիստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը Հայաստանում չկա որևէ ուժ, որ ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ. Նիկոլ Փաշինյան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին Հայաստանում օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-17-ին կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan