AM | RU
USD
EUR
RUB

Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել

 
 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել իր ծառայություններից և իրեն ազատել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնից: Տոնոյանը վստահեցրել է, որ Գագիկ Ծառուկյանը իրենց ոչ մի պաշտոնից չի հեռացրել:

«Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին անհանգստության համար, ոմանց նաև անբարեխիղճ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը մեծ ջանասիրությամբ տարածելու համար: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ինձ որևէ պաշտոնից չի ազատել և չի հեռացրել: Եվ սա այն պարզ պատճառով, որ 2017 թվականի հունիսի 1-ից ԱԺ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես ես դադարել եմ լինել «Կենտրոն հեռուստաընկերության» լրատվական բաժնի ղեկավարը: Վստահ եմ՝ բոլորն էլ տեղյակ են, թե ՀՀ ԱԺ պատգամավորն օրենքով սահմանված կարգով ինչպիսի աշխատանք կարող է իրականացնել, իսկ հեռուստաընկերությունում լրատվական բաժնի ղեկավարի գործառույթներն այդ շարքին չեն դասվում: Այդ մասին ես հայտարարել եմ դեռևս մանդատը ստանալու օրը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ պարզաբանել է Իվետա Տոնոյանը:

Նա հավելել է, որ այս ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն ունեցել է և ունի գլխավոր խմբագիր՝ Բաղդասար Մհերյանը, ով էլ իրականացրել է այդ գործառույթները: «Իսկ «Կենտրոն» հեռուստաընկերության հետ իմ գործակցությունը, որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, եղել է ամենօրյա ռեժիմով և այդպես էլ շարունակվելու է: Զուտ ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար, խորհուրդ կտամ ցանկալին իրականության տեղ հրամցնելու ապարդյուն ճիգեր այլևս չգործադրել»,- եզրափակել է Տոնոյանը:

Լրահոս
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan