«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը ուղարկվել է Քննչական կոմիտե

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը  ուղարկվել է Քննչական կոմիտե

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով:

Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերևույթ դրսևորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ Քննչական կոմիտե՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար», – նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյան դիմել է Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պնդելով, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով և ոչ թե ծեծի ու խուլիգանության, որոնցով հարուցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում