Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում