Կառավարությունը շարունակում է գարնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը

Կառավարությունը շարունակում է գարնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում 2018 թ. գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այսպիսով անհրաժեշտություն է առաջանում Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից օգտագործել 746,5 մլն դրամ, որից 721,5 մլն դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև՝ մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռք բերելու նպատակով:

«Մինչև 25 մլն դրամը կուղղվի բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մակարյանը:

Գործադիրը հաստատել է նաև դիզելային վառելիքի և պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը: Դիզելային վառելիքը կսուբսիդավորվի մեկ լիտրը 60 դրամով, իսկ մեկ պարկ պարարտանյութը գյուղացիներին կհատկացվի 7 հազար դրամով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում