50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում

50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում

Չինաստանում հրդեհների հետեւանքով ավելի քան 50 մարդ Է զոհվել լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարության ժամանակաշրջանում: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը:

«Չունցզե»-ն (Գարնան տոնը, լուսնային օրացույցով Նոր տարին) Չինաստանում սկսվել Է լույս փետրվարի 16-ի գիշերը: Ամանորյա հանդիսություններն ավարտվում են Լապտերների (Յուանսյաոցզե) տոնից հետո, լուսնային օրացույցով առաջին ամսվա 15-րդ օրը: Չինաստանում պաշտոնական ամանորյա արձակուրդներն ավարտվել են փետրվարի 22-ին:

Նշվում Է, որ Չինաստանի տարածքում փետրվարի 15-ից մինչեւ 22-ն ընդամենն արձանագրվել Է ավելի քան 12 հազար հրդեհ, որոնց հետեւանքով զոհվել Է 51 մարդ, եւս ինը հոգի տուժել Է: Այդուամենայնիվ, նշվում Է, որ հրդեհների քանակն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել Է 12,8 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում