AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին

 
 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 22-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.

«Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ երեկ Բրյուսելում հագեցած օրակարգով, արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ և կարևորեց ԵՄ հետ շարունակական ակտիվ երկխոսությունը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի վերաբերյալ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց վերջերս Բաքվում ունեցած հանդիպումների մասին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հունվարին Կրակովում եռանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային կարողությունների ընդլայնման իրագործման կապակցությամբ։ «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո, ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները Բաքվում էին, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը նշեց, որ եռանախագահները՝ տարածաշրջանային վերջին այցի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ևս մեկ անգամ շեշտեցին գագաթաժողովներին ստանձնած հանձնառությունների իրագործման անհրաժեշտությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ԵՄ անվերապահ սատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս դիրքորոշմանը։

Նախարար Նալբանդյանը կարևորեց նաև Եվրոպական Միության հետևողական դիրքորոշումն ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հիմք հանդիսացող միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի և դրա կիրառման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը։ «Ցանկալին իրականության տեղ մատուցելու Բաքվի մոլուցքը հասել է նրան, որ չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ այս սկզբունքային մոտեցումը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։

Տոյվո Կլաարը վերահաստատեց Եվրոպական Միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված

Լրահոս
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan