AM | RU
USD
EUR
RUB

Մադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է Մադագասկարի ԱԳ նախարարին

 
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ու պետք է աշխատել այս դրական միտումը նաև առևտրատնտեսական ոլորտում տարածելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում ներկայում բավական նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար:

Մադագասկարի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ: Նրա խոսքով՝ Մադագասկարը ողջունում է և հնարավորինս նպաստել է, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է նաև իր երկիրը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ:

Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը Նշվել է ականավոր պետական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լուրերը Թուրք վերլուծաբան. «Այսքան սպառնացող և վիրավորող նախագահ Թուրքիան դեռ չէր տեսել» Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հարուցվել է քրգործ՝ պայմանագրային զինծառայողին անզգուշությամբ հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման ՌԴ դեսպան․ Երևանն ու Մոսկվան կոնստրուկտիվ երկխոսություն են վարում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել «Իրատես». Քաղաքապետարանում «հեղափոխություն» է «168 Ժամ». Ինչ է առաջարկվելու կողմերին և ինչ է դրվելու բանակցային սեղանին «Ժողովուրդ». Քաղաքական պատերազմում բոլորը դիտորդ են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 18 Հայաստանում ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում օգտագործվում են անօդաչու սարքեր Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ տեղափոխված 4 զինծառայողն էլ խիստ հսկողության տակ են, 3-ի վիճակը կայուն ծանր է Լավրովը չի համաձայնել, որ ՌԴ-ն Հայաստանում երբեք ընդդիմության հետ չի աշխատել Ուկրաինայի վարչապետը մեկնաբանել է սադրանքի վերաբերյալ Լավրովի հայտարարությունը 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan