«Ժամանակ». Արմեն Սարգսյանը կրկին կհանդիպի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին

«Ժամանակ». Արմեն Սարգսյանը կրկին կհանդիպի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներին

«Ժամանակ»-ը գրում է. «Այսօր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպելու են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:

«Սարգսյանը մի անգամ արդեն հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, բայց կուսակցության գրասենյակում և ՀՀԿ խորհրդի հետ, այս անգամ նա հանդիպում է կոնկրետ այն մարդկանց հետ, ովքեր մեկ շաբաթ հետո պետք է իրեն նախագահ ընտրեն: Սա ավելի շատ արարողակարգային այց է, հարգանքի արտահայտման դրսևորում»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում