«Հրապարակ». «Հին Երևան» նախագիծը շատ վատն է

«Հրապարակ». «Հին Երևան» նախագիծը շատ վատն է

Երևանի կենտրոնում ընթացող «Հին Երևան» նախագծի վերաբերյալ «Հրապարակ» թերթը ներկայացրել է ճարտարապետի տեսակետ, որի անունը նշված չէ:

«Նախագիծը շատ վատն է և փակում է մետրոյի զարգացման հեռանկարը։ Պարզվում է՝ այնպիսի խորությամբ են կառուցում շենքերը, որ այլևս այդ տարածքով մետրոյի գծերի ստորգետնյա շինարարություն անել հնարավոր չի լինի։ Եվ մի բան էլ․ ոչ թե առանձին տներ են կառուցվում՝ իրենց մերձակա բակային տարածքներով, այլ մի քանի հարկանի երկար՝ «դագաղի» նման շինություն է լինելու, որը ձգվելու է Աբովյան փողոցից մինչև Կողբացի փողոց»,- ըստ թերթի ասել է ճարտարապետը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում