«Հրապարակ». Ինքնաբացարկներ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

«Հրապարակ». Ինքնաբացարկներ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

«Հրապարակ»-ը գրում է. «Մի շարք համայնքներում մարտի 11-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ինչպես կանխատեսվում էր, ինքնաբացարկների շքերթ է սկսվել: Առաջադրված թեկնածուներից ոմանք էլ հետ են վերցրել փաստաթղթերը: Ընտրություններն այս համայնքներում, փաստորեն, առանց մրցակցության կանցնեն: Ինքնաբացարկ են հայտնել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Եղեգնավան, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սայաթ-Նովա, Սիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Կոտայքի մարզի Հացավան համայնքներում: Լոռու մարզի Դեբեդ համայնքում չորս գրանցված թեկնածու կա՝ ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, անկուսակցական, Լեռնավանում միմյանց հետ կմրցեն համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն ու անկուսակցական թեկնածուն, Նորամարգում՝ երկու ՀՀԿ-ական և մեկ անկուսակցական թեկնածուները:

Սպասվող ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնում որևէ կին թեկնածու չի առաջադրվել: Կին ավագանու երկու թեկնածու են առաջադրվել Եղեգնավանում, Սիսում, Լոռու Դարպաս համայնքում: Զորակում, Հայանիստում, Նիզամիում, Սայաթ-Նովայում նույնպես կին առաջադրվողներ կան, իսկ, ահա, Տավուշի Ազատամուտ համայնքում ավագանու անդամի 15 հավակնորդներից չորսը կին են:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում