Զենքի շահապաշտպան խմբակցության ղեկավարը հակառակորդներին մեղադրել Է Ֆլորիդայի ողբերգության շահարկման մեջ

Զենքի շահապաշտպան խմբակցության ղեկավարը հակառակորդներին մեղադրել Է Ֆլորիդայի ողբերգության շահարկման մեջ

ԱՄՆ-ում ամենաազդեցիկ՝ զենքի շահապաշտպան խմբակցության ղեկավարը դեմոկրատներին եւ մամուլին մեղադրել Է Ֆլորիդայի դպրոցի ողբերգության շահարկման մեջ, որտեղ հրաձգության հետեւանքով զոհվեց 17 մարդ:

Ուեյն Լապիերը հայտարարել Է, որ օպորտունիստները փորձում են ի շահ իրենց օգտագործել փետրվարի 14-ի ողբերգությունը, որպեզի հասնեն ամերիկացիների՝ զենք ունենալու իրավունքի վերացման:

Իր հայտարարությունները Հրաձիգների ազգային ասոցիացիայի ղեկվարն արել Է ամերիկացի պահպանողականների՝ Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովի ժամանակ:

Խոսելով զենք կրելու արգելքի կողմնակիցների մասին՝ Լապիերը նշել Է, «Նրանք ատում են Հրաձիգների ազգային ասոցիացիան: Նրանք ատում են Երկրորդ ուղղումը»՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի Սահմանադրության ուղղումը, որը երաշխավորում Է զենք պահելու եւ կրելու՝ քաղաքացիների իրավունքը, հաղորդել Է BBC-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում