AM | RU
USD
EUR
RUB

Արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ. Զատուլին

 
 

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը դեմ է արտահայտվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորմանը: Նա այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գան համաձայնության եւ զիջման, որը կլինի իրատեսական, եւ ամենակարեւորը, արդար:

«Ես բազմիցս ասել եմ, որ արդարությունը պահանջում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Ես վերջերս նույնիսկ խոսել եմ այն մասին, որ իրականում Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանը հռչակվեց որպես անկախ պետություն, եւ ոչ ոք պատշաճ ուշադրություն կդարձրեց այն փաստին, որ այդ ժամանակ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի տարածքն իր վերահսկողության տակ չէր, այսինքն՝ դե ֆակտո չէր ղեկավարվում Բաքվից: Դա ուշադրության չարժանացավ Բաքվում, ինչը թույլ է տալիս այժմ հայտարարելու, որ այդ տարածքը իրենցն է, սակայն Լեռնային Ղարաբաղը անկախ Ադրբեջանի կազմում անգամ մեկ օր չի եղել: Եվ այն հիմնավորումները, ըստ որոնց՝ Ադրբեջանը պահանջում է տարածքները, խոցելի են եւ անիրական հենց իրական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Կոնստանտին Զատուլինը:

Փետրվարի 19-ին Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: Հարցին, թե արդյոք միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդող արձագանքի բացակայությունը Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին չի խրախուսում նոր պատերազմի բռնկում, ռուս քաղաքական գործիչը պատասխանեց.

«Ինձ թվում է, որ միգուցե միջազգային հանրությունը մեղավոր է, որ մատների արանքով է նայում Ադրբեջանի անվերջ հայտարարություններին, եւ շատ հայտարարություններում արժեզրկում է իր ասածը, այնուամենայնիվ, կարծում եմ՝ 2016 թվականի իրադարձությունները ստացան պատշաճ գնահատական ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այլ հարց է, որ չկար հստակ հրապարակային դատապարտում, դա փաստ է, բայց կարծում եմ՝ համանախագահները մտածել են, որ նման կերպ վարվելով՝ կհայտնվեն բավականին դժվար իրավիճակում հետագա բանակցային գործընթացում: Ինձ թվում է՝ սրանով են առաջնորդվել, երբ ավելի հավասարեցված արձագանք են տվել, հենց ուղղակիորեն չեն մեղադրել Ադրբեջանին ռազմական գործողությունների վերսկսման համար: Սակայն փաստն այն է, որ նման հստակ հայտարարություն չկար համանախագահների կողմից, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի»,-ընդգծեց նա:

Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ հայտարարությունները հիմնականում սահմանափակվում էին ուժի չկիրառման մասին հորդորով, որը փաստացիորեն կարելի էր դիտարկել որպես դատապարտում Ադրբեջանի գործողություններին:

«Հայտարարությունները այն մասին էին, որ հակամարտությունը երկար տարիներ չի կարգավորվել, անընդունելի է ուժի կիրառումը: Այո, Ադրբեջանին անարգանքի սյունին չգամեցին, այդ թվում՝ որովհետեւ մինչ այժմ շարունակվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ քննարկումները: Գիտենք, որ Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին՝ դրան զուգահեռ ամենուր հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է: Եվ հավանաբար, հաշվի առնելով այսքան տարվա բանակցությունների ընթացքում կուտակված նման դժվար հանգամանքները՝ կարելի է եզրակացնել, որ հենց դա հետ պահեց պաշտոնական շրջանակներին հասցեական գնահատականից: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, այն անկախ մարդկանց կարծիքներին, ովքեր կապված չեն միջնորդական պարտավորվածությունների հետ, ապա դրանք Ռուսաստանում շատ հստակ էին: Մեզ համար հասկանալի էր, թե ով է սկսել այդ ռազմական գործողությունները: Մենք նույնիսկ վերջերս հետաքրքրությամբ իմացանք նախագահ Ալիեւի պատմական հայացքների մասին»,- ասաց Կոնստանտին Զատուլինը՝ հավելելով, որ բազմիցս հնչեցրել է իր կարծիքը որպես պատգամավոր, ով կախված չէ ինչ-ինչ միջնորդական գործունեությունից, եւ ինչը նրան թույլ է տալիս իրերն իրենց անուններով կոչել:

Լրահոս
Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ի միջազգային օրակարգի վերաբերյալ Իրանում հայտնել են սեփական հրթիռների հեռահարության ավելացման հնարավորության մասին Ցավոք, շատ հաճախ ենք արտաբերում «այլևս երբեք» բառերը. Զոհրաբ Մնացականյան Պարսկալեզու ԶԼՄ-ներն արձագանքել են Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Ռուս փորձագետը Հայաստանում տեխնոկրատների ազդեցության աճ է կանխատեսում Պորոշենկոն օրենք է ստորագրել՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի չեղարկման մասին Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է Մոլդովայի նախագահի պաշտոնից Սկսվել է Մակրոնի և արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀԿ-ն հաջողություն է մաղթում խորհրդարան անցած ուժերին և հայտարարում ժողովրդի խնդիրների լուծմանը հանձնառու լինելու մասին Հայ-ռուսական զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ռազմագիտական համաժողովի Թող Աստված ամուր պահի ու պահպանի մեր հայրենիքը. Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել ՀՀ նախագահին Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Խորհրդարան անցած քաղաքական ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները՝ ըստ ընտրատարածքների Քվեների առքուվաճառք տեղի չի ունեցել, ընտրություններն անցել են ազատ պայմաններում. Միջազգային դիտորդներ Մահացել է Զանգեգուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանը Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan