AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան

 
 

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց:

Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշուկուդիանին, այլ պաշտոնատար անձինք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:

Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Գախարիան համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:

Վլադիմիր Գասպարյանը հավաստեց ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորեց երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Լրահոս
Ադրբեջանում միլիոնավոր դոլարներ յուրացնելու կասկածանքով կիբեռհանցագործներ են ձերբակալվել Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջեց Սյունիքում Ալեն Սիմոնյանը խոստանում է շարունակել ակտիվորեն զբաղվել Երևանի խնդիրներով Սերժիկ Ավետիսյանը հավաստիացրեց, որ Սամվել Բաբայանի գործով որոշում է կայացվելու ամենակարճ ողջամիտ ժամկետում Օդերևութաբանները Հայաստանում կարկուտ են կանխատեսում Տարոն Մարգարյանը հիմնավորել է Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու որոշումը Լիտվայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում». Վարչապետն անդրադարձավ ՄԻԵԴ վճռին «Պարտավոր եք ապահովել, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջներին խստիվ համապատասխան». Փաշինյանը՝ ՍԱՊԾ պետին Քննչական կոմիտեի փոխնախագահը վստահեցնում է՝ կոռուպցիոն դեպքերն անպայման բացահայտվում են Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել Արդարադատության նախարարությունը որոշ խախտումներ արած վարորդներին կազատի տուգանքներից Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարն ազատվեց պաշտոնից Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին Պարգևատրվել են ինքնասպանության փորձերը կանխած ԱԻՆ փրկարարները Էդուարդ Շարմազանովը մեկնել է Սլովակիայի Հանրապետություն «168 Ժամ». Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում «Ժողովուրդ». Բյուջեից միջոցներ նորաստեղծ ԲԴԽ-ին՝ մեքենաներ գնելու համար «Ժողովուրդ». Ֆելիքս Ցոլակյանի և Շիրակ Թորոսյանի հարցով ՀՀԿ-ում քննարկում եղել է, բայց որոշում չի կայացվել «Ժամանակ». Կտրուկ նվազել են Հայաստան մտնող բեռնատարների քանակը «Առավոտ». Մի հսկայական կանաչ գոտի էլ կզոհաբերվի հանուն մի շքեղ շինության «Ժամանակ». Օրենսդրական փոփոխություններ 13 մլրդ դրամի զիջման համար «Ժամանակ». Բոլորը դեպի ԲՀԿ «Հրապարակ». Հանրաքվեով կփորձեն հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը «Հրապարակ». Իշխանության վերնախավում պատրաստվում են սահմանադրական փոփոխություններին «Հրապարակ». ԱԻՆ ՓԾ-ում ստուգումներ են անցկացվում «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիմում կադրային լուրջ սով է եղել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին Հայաստանի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը կառավարության ուշադրության կենտրոնում է. Փաշինյան Հայաստանն այս պահին Իրանի հետ բանակցություններ չի վարում գազ գնելու հարցով ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարց այս պահին չի քննարկվում. նախարար Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով Ոստիկանությունը երեք արագաչափի գողության փաստ է արձանագրել Փաշինյանը հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կվավերացնեն ՀՀ-ի հետ համաձայնագիրը Արցախի նախագահն ընդունել է ԱՄՆ հայ իրավաբանների միության պատվիրակությանը Փաշինյանը հանձնարարել է լուծել բանակում սննդի և հագուստի որոշ պարագաների որակի խնդիրները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan