AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի ստեղծագործական և գիտական մտավորականության ներկայացուցիչները զսպվածության կոչ են անում Ռուբեն Գրիգորյանին

 
 

Վերջերս ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը գործարար դաշտում ունեցած վիճաբանության համատեքստում մեղադրանքների տարափ է հղել «Ռուսաստանի հայերի միության», «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանին՝ վերջինիս մեղադրելով ռուսաստանաբնակ հայերի ունեցվածքը յուրացնելու մեջ, գրում է vesti.am-ը:

Հայաստանի բազմաթիվ ստեղծագործական միությունների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, նկատի ունենալով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հետ երկարամյա բեղմնավոր աշխատանքն ու համագործակցության դրական արդյունքները, իրենց մտահոգությունն են արտահայտել վերոնշյալի առթիվ: Այդ կապակցությամբ նրանք պարզաբանումներ են խնդրել: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ստեղծագործական միությունների ներկայացուցիչներին Ռուբեն Գրիգորյանի որոշ հայտարարությունների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ է տվել:

Վլադիմիր Աղայանի խոսքով՝ ցավալի է նման հրապարակումներ կարդալը։

«Եթե տարաձայնությունը բիզնես ոլորտում է, ապա դա իրենց խնդիրն է, դրա համար կա օրենսդրական դաշտ: Իսկ եթե կա անձի և կազմակերպության վարկաբեկման հարց, ապա մենք դա անտեսել չենք կարող»,-նշել է Աղայանը:

Հավաքի մասնակիցները, ի գիտություն ընդունելով ՌՀՄ փոխնախագահի պարզաբանումները, Ռուբեն Գրիգորյանին զսպվածության և ողջախոհության կոչ են արել և ընդունել համապատասխան հայտարարություն:

Հայտարարություն

Վերջին շրջանում ռուսաստանյան զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, ոմն Ռուբեն Գրիգորյանի ստորագրությամբ, հրապարակվում են նյութեր, որոնք նպատակ ունեն ստվեր նետելու «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ, ճանաչված գործարար և բարերար Արա Աբրահամյանի անվան և գործունեության վրա:

Մեզ` Հայաստանի մշակույթի, գրականության, կրթության և գիտության ոլորտների ներկայացուցիչներիս համար, նման երևույթն անընդունելի, նաև դատապարտելի է նախևառաջ նրանով, որ ինչ-ինչ նպատակներով փորձելով վարկաբեկել անհատին, խաթարվում է հայ ժողովրդի դարերով ձեռք բերած բարի համբավն ամբողջ աշխարհում:

Մենք դա անհանդուրժելի ենք համարում մանավանդ Արա Աբրահամյանի պարագայում, որի ղեկավարած հաստատությունների, ու նաև անձամբ իր, մարդասիրական, ազգասիրական, հայրենասիրական բաց ու հրապարակային գործունեության արդյունքները հայտնի են բոլորին` Հայրենիքում, Ռուսաստանում և այլուր: Մասնավորապես, մենք կարող ենք վկայել, որ մեր երկրի ու ժողովրդի համար դժվարին, ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում նա ջանք չի խնայել և, համոզված ենք, այսուհետ ևս չի խնայելու` տարբեր միջոցներով սատարելու է Հայաստանում մշակույթի, գրականության, գիտության և կրթության զարգացմանը, տնտեսական և սոցիալական նախաձեռնությունների խթանմանը, որոնց պարզ թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կպահանջեր: Ահա թե ինչու, բնական է թվում հարցը` իսկ ի՞նչ է արել նա, այսպես կոչված «ընդդիմախոսը», իր Հայրենիքի, ազգի, ընդհանրապես մարդկանց համար:

Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:

Մենք՝ նեքոստորագրյալներս, Ռուբեն Գրիգորյանին ողջախոհության և զսպվածության կոչ ենք անում:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ՝

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, Գիտության զարգացման հիմնադրամի նախագահ

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ՝

Հայաստանի գրողների միության նախագահ

ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ՝

Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ՝

Հայաստանի նկարիչների միության նախագահ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ՝

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ՝ արձակագիր

ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ՝ բանաստեղծ

ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ՝ գեղանկարիչ

ՌՀՄ հայտարարած մրցանակաբաշխության դափնեկիրներ

22.02.2018. Երևան

 

Լրահոս
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Մեզ մի փոքրիկ Ոսկե դար է պետք։ Թեկուզ` արծաթե Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզի պաշտոնից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը Մխիթարյանը վնասվածք է ստացել Անկախության տոնի առթիվ նախագահի նստավայրում պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել Արարատ Զուրաբյանը կարծում է, որ քաղաքապետի ընտրությունները կլինեն արդար, առանց խախտումների Գեղարքունիքում տոնական տրամադրությամբ անցան ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձի միջոցառումները «Այսօր մեծ ուրախության օր է». ՀՀ նախագահ Հանթսման. ՌԴ-ն և ԱՄՆ-ը «անդրկուլիսային» աշխատանք են տանում Սիրիայի շուրջ Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական առաջնագծում իրավիճակը գնահատում է կայուն-հանգիստ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց դրոշի գույներով Մենք ժողովրդի հավաքական իմաստությամբ հաղթահարում ենք բոլոր փորձությունները. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն անկախության տոնի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» Ունենք շատ ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն, քան պատկերացնում ենք. ՀՀ նախագահի ուղերձն Անկախության տոնի առթիվ «Հրապարակ». ՕԵԿ-ականները հույս ունեն հասնել հաջողության «Ժողովուրդ». Նորերն ընթանում են նախորդների ճանապարհով «Ժամանակ». Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan