Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր

Արարատի և Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրեր մինչ տարվա վերջ կստանան գլխավոր հատակագծեր

Արարատի մարզի 83 և Սյունիքի 138 բնակավայրեր մինչ տարվա վերջ կունենան գլխավոր հատակագծեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Հանրապետությունում 800-ից ավելի բնակավայրեր չունեն գլխավոր հատակագծեր: Այդ բնակավայրերի մեծ մասը գյուղական են: Համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ գլխավոր հատակագծերը պետք է մշակվեին համայնքների բյուջեների հաշվին: Սակայն հասկանալի է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողացել կատարել: Իսկ ՀՀ կառավարությունը պետական միջոցների հաշվին պետք է կազմեին մարզերի տարածքային հատակագծերը: Եվ դեռ 2016-ին օրենսդրական փոփոխությամբ ստեղծեցինք նոր տիպի համակցված հատակագծի սխեմա: Նախորդ տարի մշակեցինք Տավուշի մարզի համակցված հատակագիծը, որի արդյունքում մարզի 55 բնակավայրերը ստացան գլխավոր հատակագծեր»,-ասաց կոմիտեի նախագահը:

Կոմիտեն այս տարի շարունակու է նույն գործընթացը Արարատի և Սյունիքի մարզերում: Գործընթացը կիրականացվի նաև մոտակա 3 տարիների ընթացքում, արդյունքում հանրապետության բոլոր բնակավայրերը կունենան գլխավոր հատակագծեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում