AM | RU
USD
EUR
RUB

Մադագասկարի արտգործնախարարը տպավորված է Հայաստան կատարած այցից

 

Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում խոսեց երկու երկրների միջեւ հետագա համագործակցության ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ դրա համար կա մեծ ներուժ:

«Հաճախ է խոսվում Մադագասկարի հյուրընկալության մասին, սակայն կարող եմ ասել, որ հայկական հյուրընկալությունն իսկապես առանձնահատուկ է: Այն ամենը, ինչ ապրեցինք այս վերջին օրերին, շատ տպավորիչ էր եւ որոշ պահերին նաեւ չափազանց հուզիչ: Կարող եմ ասել, որ սա միայն սկիզբն է, մեր շփումները պետք շարունակական լինեն թե Երեւանում, թե Անտանանարիվուում: Մադագասկարը եւ Հայաստանը այդ մեծ ընտանիքի՝ Ֆրանկոֆոնիայի անդամ են, մենք կիսում ենք կարեւոր արժեքներ եւ այս ընտանիքում մենք, անշուշտ, նաև պիտի պաշտպանենք մարդասիրության եւ եղբայրության արժեքները: Այն ամենը, ինչ կարեւոր է, ինչպես մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները, մի ժողովրդի հարգանքը մյուսի նկատմամբ, այս բոլոր արժեքները մենք միավորում ենք: Ես ապշած եմ, թե ինչքան ընդհանրություններ ունեն այս երկու ժողովուրդները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մադագասկարի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններն առաջ մղելու համար կա համապատասխան կամք երկու կողմերից էլ:

Նա նշեց, որ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ նաեւ Մադագասկարի նախագահի առաջիկա պետական այցին Հայաստան:

«Կարծում եմ՝ այդ այցը մեծ պատիվ կլինի Մադագասկարի ժողովրդի համար: Մեր թիմերը այսօրվանից իսկ սկսելու են մշտական շփումները նախապատրաստելու այդ պետական այցը: Մենք հաջողություն ենք ակնկալում այս այցից»,-ասաց նա:

Անրի Ռաբարի-Նձական իր հիացմունքն արտահայտեց տնտեսական ոլորտում Հայաստանի գրանցած աճի կապակցությամբ՝ նշելով, որ Մադագասկարը դրանից միայն կարող է օգուտ քաղել:

«Անկախության հռչակումից 5 տարի հետո դուք արդեն երկնիշ տնտեսական աճ էիք արձանագրում»,-ասաց Մադագասկարի արտգործնախարարը՝ հավելելով, որ Մադագասկարը կարիք ունի Հայաստանի պես բարեկամ երկրի, որը բավականին փորձառու է մի շարք ոլորտներում:

 

Լրահոս
Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի՝ Արցախին վերաբերող դրույթները պետք է համադրելի լինեն ՀՀ-ԵՄ համաձայնագրում եղած դրույթներին. Արմեն Աշոտյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով. Փաշինյանը՝ Ռոհանիին Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, դա հիմք չէ տվյալ ռեկտորից ազատվելու համար. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ) Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու գործավարուհին են ձերբակալվել Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի Վարչապետ Փաշինյանը կմեկնի Վիեննա Կրեմլը ցավում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման համար Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից Նվազագույն կենսաթոշակը՝ 25 հազար 500 դրամ ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan