AM | RU
USD
EUR
RUB

Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Ազգային ժողովի նախագահին

 
 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը:

Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել բոլորիս:

Արցախյան շարժումը պատմական եւ շրջադարձային իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում: Այդ շարժման ծնունդ են հայկական երկու պետությունները:

Հարգելի՛ պարոն Ղուլյան, Դուք՝ որպես պետական եւ քաղաքական գործիչ, եւ Ձեր ղեկավարած Արցախի Ազգային ժողովը ծանրակշիռ ներդրում ունեք Արցախի անկախ պետականության կայացման եւ ամրապնդման գործում:

Թու՛յլ տվեք Արցախյան շարժման 30-ամյակի առթիվ, ինչպես նաեւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Ձեզ հանձնել ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալը:

Վստահ եմ, որ այսուհետ եւս կշարունակեք Ձեր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանն ու հզորացմանը»:

Շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն իր խոսքում նշել է. «ՀՀ ԱԺ մեծարգո՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, անչափ զգացված եմ հաճելի ապրումների համար՝ ՀՀ Աժ պատվո մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

Այս պարգեւն ընդունում եմ որպես համագործակցության բարձր մակարդակի արտահայտություն, նաեւ ապագայում մեր փոխհարաբերությունների զարգացման կարեւոր նախանշան:

Ինձ համար մեծ պատիվ է ՀՀ խորհրդարանի բարձրագույն պարգեւին արժանանալը: Կարծում եմ՝ շատ խորհրդանշական է, որ պարգեւատրումը տեղի է ունենում այս օրերին, երբ նշում ենք մեր ժողովրդի համար կարեւոր իրադարձության 30-ամյակը: Այս իրադարձություները ցույց են տալիս, թե համազգային միասնության դեպքում ինչպիսի հնարավորություններ ունենք մենք եւ ինչ նպատակներ կարող ենք դնել մեր առջեւ ու դրանք իրագործել:

Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ ՀՀ ԱԺ նախորդ նախագահներին եւ պատգամավորներին, ովքեր իմ խորհրդարանական գործունեության ավելի քան տասը տարիների ընթացքում օգնել են, որպեսզի մեր փոխգործակցությունն իրականանա: Այսօր երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների կապերը կարող ենք ամրապնդել նաեւ մեր մարդկային եւ մասնագիտական գաղափարներով: Սա պարզապես լավ հնարավորություն է, որ մենք կարողանանք երկու խորհրդարանների հարաբերությունները դիտարկել մեկ այլ տեսանկյունից: Շնորհակալ եմ»:

 

Լրահոս
Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ Նոր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. ՀՀ նախագահ ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է Մի քանի բառով «ընտրությունների» մասին և ոչ միայն։ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքներով «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է Դիլիջանում տեղի է ունեցել Արվեստների ու արհեստների կենտրոնի և ձմեռային տոնավաճառի բացումը Փարիզում «դեղին բաճկոնրների» շարժման ակցիայից առաջ 300 մարդ է ձերբակալվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանում կպահանջի կապված «News.am» լրատվական գործակալության հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan