Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը

Մարտ ամսից Հայաստանում ներդրվելու է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին ներդրվում է համայնքներում տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Եթե բանկը համաձայնում է ֆինանսավորել համայնքի ծրագիրը, ապա պետությունը 6 տոկոսի չափով այն սուբսիդավորում է։ Օրինակ, եթե բանկը վարկը տալիս է 12 տոկոսով, մենք 6 տոկոսը սուբսիդավորում ենք։ Կառավարությունն արդեն կարգերը հաստատել է, մենք արդեն մարտ ամսից սկսում ենք ֆինանսավորման գործընթացը»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է սուբսիդավորված վարկերով ունենալ մինչև 100 ծրագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում