AM | RU
USD
EUR
RUB

Պետությանը ծառայել եմ անկեղծ և նվիրված. Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի ամերիկյան համալսարանում

 
 

ՀՀԿ-ի կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանում: Համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց համալսարանում, ծանոթացավ բուհի անցած ուղուն, ձեռքբերումներին, եղավ գրադարանում, ինժեներական, ձեռներեցության զարգացման կենտրոններում: Ձեռներեցության կենտրոնում Արմեն Սարգսյանը երիտասարդներից հետաքրքրվեց, թե ինչ ստարտափ գաղափարներ են ներկայացրել, իրենց ծրագրերն իրականացնելու գործում ինչպիսի աջակցության կարիք ունեն:

Շրջայցից հետո համալսարանի դահլիճում երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր տպավորությունները և պատասխանեց ուսանողների հարցերին:

Արմեն Սարգսյանը կարևոր համարեց կրթության դերը երկրի ու հասարակության զարգացման գործում: Նա էական համարեց այն, որ կրթությունն ունենա հստակ ուղղվածություն:

«Վերջին շրջանում ես եղել եմ շատ դպրոցներում, համալսարաններում, հանդիպել եմ նաև երիտասարդությանը դրսում: Կարծում եմ, որ գլխավոր առանձնահատկությունը պետք է այն լինի, որ յուրաքանչյուր երիտասարդ, ուսանող հստակ պատկերացնի, թե ինչ է ուզում, յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն ունենա լավագույն կրթությունը ստանալու, կարևոր է, որ նա իմանա, թե ինչ է անելու ավարտելուց հետո: Այդ դեպքում այդ երիտասարդը նվիրումով կաշխատի: Ապագայի տեսլականը շատ կարևոր է»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը կարևոր համարեց ժամանակի շնչով առաջ շարժվելը: Նա ընդգծեց, որ 21-րդ դարը լինելու է արագ փոփոխությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջան: Այդ համատեքստում, նա նշեց, որ Հայաստանը որպես պետություն զարգացման մեծ պոտենցիալ ունի:

«Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ` մենք այսօր ունենք 26 տարվա պետություն: Հայաստանն այսօր ԵԱՏՄ անդամ է և կարող է դառնալ մի մեծ շուկայի դարպաս: Մյուս կողմից Հայաստանն ունի համաձայնագիր ԵՄ-ի հետ: Այս տարածքում Հայաստանը միակ երկրին է, որը կամուրջ կարող է լինել Եվրոպայից դեպի Եվրասիա: Կան բազմաթիվ օրինակներ, երբ տարբեր երկրներում հայաստանցի, Սփյուռքի երիտասարդները լուրջ հաջողությունների են հասել: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք առողջ հասարակության գաղափարն ամրապնդել, երբ յուրաքանչյուրը կհավատա, որ իր կյանքը կարող է կապել հայրենիքի հետ, յուրաքանչյուրը կհավատա, որ իրենից է շատ բան կախված»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանի ելույթից հետո հնչեցին հարցեր, որոնք բազմաթիվ էին ու վերաբերում էին ամենատարբեր ոլորտներին` կրթություն, բնապահպանություն, տնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպես նաև Արմեն Սարգսյանի անցած ուղուն ու ապագա անելիքներին:

Ուսանողները հետաքրքրվեցին, թե առաջինն ինչ է անելու Արմեն Սարգսյանը, երբ ընտրվի նախագահ: Արմեն Սարգսյանը հակիրճ անդրադադարձավ. «Շնորհակալություն եմ հայտնելու Ազգային ժողովին»: Մեկ այլ հարցով ուսանողներից մեկը փորձում էր իմանալ, թե Արմեն Սարգսյանը որն է համարում դեսպան աշխատելու տարիների գլխավոր ներդրումը, ինչ հիշարժան պահեր կառանձնացնի:

«Ամենամեծ ներդրումն այն եմ համարում, որ դեսպանության տարիներին պետությանը ծառայել եմ անկեղծ, ազնվորեն ու նվիրված: Իմ ոչ ժամանակը, ոչ եռանդը չեմ խնայել: Ինչ վերաբերում է հիշարժան պահերին, ապա դրանցից մեկն այն է, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Ես այն 3 անձանցից մեկն էի, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի հանդիսավոր նիստին ներկայացնում էի Հայաստանի Հանրապետությունը, ինձ հետ էին Րաֆֆի Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը: Սա իմ կյանքի ամենահուզումնալից պահերից մեկն էր և միշտ մտածում էի ինչ լավ կլիներ, որ հայրս ինձ հետ լիներ ու տեսներ այդ օրը, որի մասին փոքր տարիքից խոսում էինք: Մեկ այլ հիշարժան պահի մասին, երբ հավատարմագրերը պետք է հանձնեի թագուհուն: Պատրաստությունն այնպիսին էր, որ բրիտանական թագավորական գվարդիան մեր երկրի օրհներգն էր նվագում»,-ասաց նա:

Հարցերի մի զգալի հատված առնչվում էր կրթական ոլորտին: Ուսանողները փորձում էին ճշտել, թե Արմեն Սարգսյանը շրջայցի ժամանակ արդյո՞ք ծանոթացել է մարզերում դպրոցների վիճակին:

«Շրջանների, քաղաքների դպրոցներին շատ լավ ծանոթ եմ, գիտեմ, որ մեծ տարբերություն կա ուսումնական հաստատությունների միջև: Խնդիրներին ծանոթ եմ, դրանք կապված են դպրոցների պայմանների, մասնագետների պակասի և այլ հարցերի հետ: Պետք է ասեմ, որ այս խնդիրը միայն հայկական չէ,ամբողջ աշխարհում դա կա: Որպես օրինակ ասեմ, որ Մեծ Բրիտանիայում կան աշխարհի լավագույն մասնավոր դպրոցները, պետական դպրոցները երբ տեսնեք, չեք ուզենա, որ ձեր երեխաներն այնտեղ սովորեն: Խորհրդային տարիներին մենք ունեինք շատ լավ դպրոցական համակարգ, երեխաներին կրթություն տալուց բացի, խնդիր էր դրված գտնել տաղանդավոր երեխաներին: Դպրոցների միջև կար մրցակցություն: Ես, որոշ փորձ ունենալով կրթության ոլորտում, կարող եմ գնահատական տալ և սխալները տեսնել: Հսկայական ուշադրություն պետք է դարձնել դպրոցներին»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ուսանողները չշրջանցեցին հայ-թուրքական հարաբերությունները: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ժամանակը ե՞րբ կհասունանա, ուսանողներից մեկի հարցին ի պատասխան Արմեն Սարգսյանը նշեց, որ դա Հայաստանից կախված չէ:

«Քանի որ ձեր հարց է «երբ է», ես չեմ կարող պատասխանել: Այսօր Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեք կարող դիտարկել առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների: Այսօր Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, վաղը կարող է լինել այլ նախագահ և այլ իրավիճակ լինի: Երբ են հարաբերությունները լավանալու, ես այս հարցին կարծիք չունեմ, որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարից, նախագահից կախված չի լինելու»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Լրահոս
Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը ՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը «Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում չարաշահումների առթիվ քննվում է 13 քրգործ «Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan