Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը

Դիզելային վառելիքն ու պարարտանյութը կսուբսիդավորի պետությունը

Օրինապահ հարկատուների բեռը կթեթևանա, եթե վարչապետի սեղանին լինեն հստակ թվեր ու անուններ: 18 ոլորտներ ներկայացնող շուրջ 500 հարկ վճարողների հետ ՊԵԿ-ի հանդիպումներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ստվերի դեմ պայքարի խնդիրը մի շարք այլ կառույցների ուսերին է նույնպես: Հստակ պատկեր ստանալու համար կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարել է զբաղվել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելով, որը կներկայացնի հստակ առաջարկություններ: Բուժհիմնարկների քաղաքաշինական նորմատիվ փաստաթուղթը Հայաստանում վերջին անգամ թարմացվել է 1989թ-ին: Կարեն Կարապետյանը 2-ամսից սպասում է բուժհաստատությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու հետ կապված նոր առաջարկությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում